Սիրիայի Դեյր Էլ Զոր նահանգում ավիահարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել, այդ թվում` 12 երեխա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼուսաբացին Սիրիայի սահմանային Դեյր Էլ Զոր մահանգում, որը գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ, տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը` վկայակոչելով Լոնդոնում գործող Մորդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին, զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են, որոնց թվում` տասնյակից ավելի երեխաներ:
Իրավապաշտպան կենտրոնի տվյալներով` ավիահարվածն Իրաքի հետ սահմանին գտնվող Ալ-Բուքամալ քաղաքում, ամենայն հավանականությամբ, հասցրել է ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի ինքնաթիռը: Ավիահարվածները խոցել են բնակելի թաղամասերը և մոտակա մզկիթը` վիրվորելով տասնյակ մարդկանց: Նշվում է, որ զոհերի թվում 12-ը երեխաներ են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



