Թրամփը Լավրովին հայտնել է Իսրայելից ստացած տեղեկություններ․ NYT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նրան հայտնել է Իսրայելից ստացած հետախուզական տեղեկություններ, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Գաղտնի հետախուզական տեղեկությունը, որը Թրամփը բացահայտել է անցած շաբաթ Սպիտակ տանը ռուսաստանցի պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ, Իսրայելն էր տրամադրել»,-գրում է պարբերականը։
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերը New York Times-ին հայտնել է, որ երկրները կշարունակեն սերտ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։ «Իսրայելը ամբողջովին վստահում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ հետախուզական տեղեկությունների փոխանակման ոլորտում»,- հայտնել է դեսպանը՝ հավելելով, որ ակնկալում է այդ համագործակցության խորացում Թրամփի նախագահության օրոք։
Ավելի վաղ Washington Post- ը հայտնել էր, որ Թրամփը անցած շաբաթ Լավրովին է փոխանցել գերգաղտնի տեղեկություն ԻՊ խմբավորման մասին ։ԱՄՆ լրատվամիջոցները ենթադրում են, որ խոսքը կարող է լինել օդանավերում ահաբեկչության սպառնալիքի մասին։



