Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգ, որը Տիմատի է տենչում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Armenia24.info-ը գրում է.

Դեռ չեն մարել աղմուկն ու կրքերը ռուս երգիչ Տիմատիի համերգի շուրջ, որի ժամանակ նա այդպես էլ չերգեց։ Ավելի ուշ, երգիչի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ նա հանդես կգա անվճար համերգով։ Ականատեսների վկայությամբ, նախորդ համերգի ժամանակ, որը կայացավ Մարզահամերգային համալիրում, դահլիճը եղել է լեփ-լեցուն։ 
Մենք բնավ չենք ուզենա քննարկել սույն երգչի անձը և նրա երկրպագուների վարքագիծը։ Ճաշակի հարց է։ Մարդիկ այդ կերպ են ընկալում հումանիտար մշակույթի բաղադրիչները և այդ կերպ են ստանում իրենց էսթետիկ հաճույքը։

Այստեղ խնդիրն ավելի խորքային է, մշակութային ընկալման և հասարակական մոտիվացիաների մեջ է։ Երաժշտական աշխարհի այդ կարգի ներկայացուցիչների ներկայացրած մշակույթը բարձրակարգ չես անվանի։ Այն զանգվածային մշակույթ է։ Ցածրորակ, թե բարձրորակ, յուրաքանչյուրն ինքն է իր համար որոշում։ Աբսուրդն ուրիշ տեղ է։ Վերջերս հրապարակած սոց. հարցումների արդյունքներով, հարցվածների 80 տոկոսից ավելին կարծում է, որ հայկական մշակույթը լավագույնն է աշխարհում։ Այս դեպքում հարց է առաջանում։ Ու՞ր է այդ մշակույթը։ Իհարկե այն չկա։ Խնդիրրն այնտեղ է, որ մենք վաղուց արժեքներ չենք ստեղծում։ Խորհրդային ժամանակ կար մշակույթ։ Լավն էր, թե վատ, դա հարցի մյուս կողմն է։ Սակայն կար հստակություն։ Անկախությունից հետո, մենք հայտնվեցինք վաուկումում։ Ու այն խորանում է։ Մշակութային բացը լցրեցինք ամեն ինչով, բացի մշակույթից։

Հասարակության ինքնակազմակերպման ու տարբեր շերտերի կայացման համար, նախ և առաջ կրթություն և մշակույթ է անհրաժեշտ։ Առաջինը մեզանում վաղուց արդեն չկա։ ՈՒ չի էլ կարող լինել, քանի դեռ պետական մենաշնորհ է։ Երկրորդը ՝ կարող է դուրս գործել պետական համակարգից։ Այն ավելի քիչ վերահսկելի է։ Եթե մենք նայենք համաշխարհային մշակութային զարգացման հայեցակարգին, ապա կտեսնենք, որ հիմնական հաջողությունները, արժեքները և նորարարությունները տվել են ընդվզող անհատները։ Բայց հանուն արդարացիության չենք կարող չնշել, որ Տիմատիին կուռք հայտարարող անհատը, չի կարող լինել ընդվզող։ Արդ ու՞ր է Հայաստանի ընդվզող անհատը։

Ատոմ Ոսկանյան

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը