Ֆրանսիայի իշխանությունները Facebook ընկերությանը տուգանել են 150 հազար եվրոյով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի իշխանությունները Facebook ընկերությանը տուգանել են 150 հազար եվրոյով՝ անձնական տվյալների պաշտպանության մասին երկրի օրենսդրությունը խախտելու համար, գրում է The Wall Street Journal-ը։
Ըստ Ֆրանսիայի կարգավորող մարմնի՝ 2015-ի տարբերակում գաղտնիության մասին Facebook-ի կանոնները չեն համապատասխանում Ֆրանսիայի նորմատիվային պահանջներին։
Բացի դրանից իշխանությունները սոցցանցին մեղադրել են նրանում, որ այն հավաքում է տվյալներ՝ կողմնակի կայքերի դիտման մասին, չզգուշացնելով այդ մասին օգտատերերին։
Ֆրանսիական կանոնակարգող մարմինը Facebook-ին առաջին պաշտոնական ծանուցագիրը ուղարկել է 2016-ի հունվարին։ Նույնատիպ հետաքննություններ են իրականացվել նաեւ Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում ու Նիդեռլանդներում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



