Քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի օդանավակայանում ձերբակալված պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Մեհմեթ Ալի Ասլանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Պատգամավորը մտադիր էր թռչել Քուվեյթ՝ մասնակցելու թուրք-արաբական հարաբերություններին նվիրված համաժողովին, սակայն ոստիկանները նրան Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալել էին:
Նա մեղադրվում էր անօրինական երթ իրականացնելու մեջ:
Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



