Խոշորացված համայնքների «թյունինգ» ՀՀ-ում
ԲԼՈԳԿարինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի խոշորացված համայնքներում սպասվում են զգալի ներդրումներ: Ներկայումս արդեն ընթանում է շուրջ 2 մլն 580 հազար դոլար արժողությամբ ծրագիրը, որի շրջանակներում համայնքները ստանալու են տեխնիկական միջոցներ և սարքավորումներ:
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ և այլ տեխնիկական միջոցներ և սարքավորումներ:
Շուտով համայնքները կստանան նաև այլ տեխնիկական միջոցներ, միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ: Դրանից զատ՝ սպասվում է, որ համայնքներում կկառուցվեն տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



