Շուշան Երիցյանը Գեղեցկության միջազգային մրցույթի ժյուրի դառնալու և Մերի Հակոբյանի հաղթանակի վրա իր ազդեցության մասին. Tert.amLife
ԼԱՅՖTert.am Life-ը գրում է.
Costa Blanca Fashion Week - International Best Male and Female World 2017 մրցույթին մոդել Շուշան Երիցյանը մասնակցել է որպես ժյուրիի անդամ։ Ավելի վաղ նա Tert.am Life–ի հետ զրույցում հայտնել էր, որ մրցույթին ներկայացնելու է Արցախը, քանի որ արմատներով այնտեղից է։ Այն ժամանակ բուռն քննարկումներ ծավալվեցին, թե ինչու է հենց նա ընտրվել որպես ԼՂՀ ներկայացուցիչ և ով է կայացրել այդ որոշումը։ Ի վերջո, Շուշանը չի ներկայացրել Արցախը այս մրցույթում։ Փոխարենը հանդես է եկել որպես ժյուրիի անդամ։
Tert.am Life–ի հետ զրույցում մոդելը պատմել է, թե ինչպես է դարձել ժյուրիի անդամ։ «Այդ թեման բարձրացվելուց հետո որոշվեց, որ ես չեմ ներկայացնելու Արցախը, և ես մեկնեցի որպես ժյուրի։ Քանի որ Հայաստանը ներկայացրել եմ հեղինակավոր շատ մրցույթներում և ունեմ տարբեր տիտղոսներ, ինձ հրավիրեցին լինել ժյուրիի կազմում։ Ես հրավերը ստացել եմ անմիջական կազմակերպիչներից, ոչ թե հայկական կողմից»,– նշեց Շուշանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



