ՌԴ ԱԳՆ-ում հերթական կեղծիք են որակել Թրամփի կողմից Լավրովին գաղտնի տվյալների փոխանցումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ Է տվել չընթերցել ամերիկյան այն թերթերը, որոնք զբաղվում են մտացածին «սենսացիաների» տարածմամբ:
Նա այդ կերպ Է արձագանքել The Washington Post-ի հրապարակումը մեկնաբանելու խնդրանքներին, որտեղ պնդվում Է, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող Էր ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին եւ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին գերգաղտնի տեղեկատություն հայտնել անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ:
«Տղանե՛ր, դուք կրկին ամերիկյան թերթեր եք կադացե՞լ: Չպետք Է դրանք կարդալ: Դրանք կարելի Է օգտագործել տարբեր կերպ, բայց կարդալ պետք չԷ. վերջին ժամանակներս դա ոչ միայն վնասակար Է, այլեւ վտանգավոր»,- գրել Է դիվանագետը Facebook-ի իր Էջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով



