Սեւանա լճի մակարդակը հավասարվել է 1962 թվականին գրանցված նիշին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեւանա լճի մակարդակը մայիս ամսի ընթացքում եւս շարունակում է բարձրանալ՝ մայիսի 15-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվելով 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 15-ի դրությամբ բարձր է մնում 26 սանտիմետրով: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 42 միլիոն 562 հազար խորանարդ մետր ջուր:
Մայիսի 10-ից Սեւանա լճից սկսվել են նաեւ ջրբացթողո ւմները: Մայիսի 15-ի դրությամբ արդեն լճից բաց է թողնվել 2 միլիոն 983 հազար խորանարդ մետր ջուր: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով՝ Սեւանա լճի մակարդակը 1962 թվականին ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա, որը հետագա տարիներին աստիճանաբար նվազել է մինչեւ 1896 մետրի սահմանները:
Խոսրով Խլղաթյան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



