Դևիդ Բեքհեմը կնոջը հանդիպելու 20-ամյակի առթիվ նրան 10 մլն դոլարանոց կղզի կնվիրի (լուսանկարներ)
ՍՊՈՐՏԱնգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը մտադիր է կնոջը՝ հայտնի դիզայներ Վիկտորիա Բեքհեմին, առաջին անգամ հանդիպելու 20-ամյակի առթիվ նրան ինքնատիպ նվեր մատուցել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մարզիկը պատրաստվում է կնոջ համար Կարիբյան ծովում գտնվող մասնավոր կղզիներից մեկը գնել՝ դրա համար վճարելով մոտ 10 մլն դոլար:
Նշենք, որ վերջին հարցազրույցներից մեկում Վիկտորիա Բեքհեմը խոստովանել էր, որ բախտավոր է Դևիդի պես ամուսին ունենալու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդ ֆուտբոլիստն ապագա կնոջը հանդիպել է 1997թ.՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղից հետո: Դրանից 2 տարի անց զույգն ամուսնացել է: Այժմ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներն ունեն 4 երեխա:





1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



