Ամերիկահայերը Վաշինգտոնում Էրդողանի դեմ երթ կիրականացնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին բողոքի ակցիա կիրականացնի՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով ժամանել է ԱՄՆ: Ինչպես տեղեկացրին հանձնախմբից, երթը կմեկնարկի տեղի ժամանակով 12:00-ին:
«Սա նախագահ Թրամփի հնարավորությունն է դեմ դուրս գալու Էրդողանին: Ժամանակն է մարտահրավեր նետել Էրդողանի սպառնալիքներին և թուրքական կառավարության քողարկված արշավին, որը միտված է ազդել ԱՄՆ քաղաքականության վրա օտարերկրյա գործակալներին, լոբբիստներին ու ազդեցություն ունեցող այլ անձանց տրվող խնդրահարույց վճարումների միջոցով: Նա կարող է առաջնահերթ համարել ամերիկյան սկզբունքները և մերժել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակմանն ուղղված Թուրքիայի արգելքը»,- ասվում է հայտարարության մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



