Չինաստանում շունը փրկել է կենդանի թաղված երեխային (տեսանյութ)
ԼԱՅՖՉինաստանի Ցզյանցզին քաղաքում շունը փրկել է կենդանի թաղված երեխայի, հայտնում է Sun-ը:
Շան տերը պատմել է, որ ինքը անհանգստացել է, երբ տեսել է, թե ինչպես է իր շունը ամբողջ ուժով թաթերով փորում հողը: Մոտենալով առաջացած փոսին, նա հողի մեջ հայտնաբերել է լացող երեխայի, փաթաթված սպիտակ շորով:
Պարզվել է, որ փրկված երեխան մոտ մեկ ամսական է: Նորածնին հոսպիտալիզացրել են ցածր ջերմությամբ և սրտի դանդաղ աշխատանքով: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և առողջանում է:
Ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին: Նախնական տվյալներով`երեխային կենդանի թաղել են սխալմամբ, քանի որ ծնողները որոշել են, որ նա մահացել է:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



