The Washington Post -ը պնդում Է, որ Թրամփը գերգաղտնի տեղեկատվություն փոխանցել Լավրովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին գերգաղտնի տեղեկատվություն Է հայտնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ: Ինչպես պնդում Է The Washington Post հրատարակությունը, դա տեղի Է ունեցել մայիսի 10-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:
Թերթը, վկայակոչելով նախկին եւ գործող պաշտոնյաների, գրում Է, որ տրամադրված տեղեկությունները հարվածի տակ են դրել ԻՊ-ի մասին «հետախուզական տվյալների կարեւորագույն արտասահմանյան աղբյուրին», որը թույլ չԷր տալիս այդ տեղեկատվությունը հաղորդել Ռուսաստանին: Նաեւ նշվում Է, որ Թրամփն իբր Մոսկվային ավելի շատ տեղեկատվություն Է հայտնել, քան իր դաշնակիցներին:
Ավելի ուշ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքել Է այդ հոդվածում շարադրված տեղեկությունները: Նա պնդում Է, որ Լավրովի հետ Թրամփի հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում եղել են համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այդ երկխոսության ընթացքում խոսվել Է կոնկրետ սպառնալիքների մասին, բայց կողմերը չեն քննարկել աղբյուրները, մեթոդները կամ մարտական գործողությունները»,- գրել Է The Washington Examiner-ը:
Նաեւ հերքում Է հետեւել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի կողմից: «Այն, ինչպես հրատարակությունը նկարագրում այդ պատմությունը, կեղծիք Է»,- հայտարարել Է պաշտոնյան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



