Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որ թուրքի գյուլլա դիպած լիներ, էդքան սրտիս դարդ չէր լինի. Տավուշում սպանված զինծառայողի մայր (լուսանկար, տեսանյութ)

ՖՈՏՈ
Yerkir.am-ը գրում է

Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում սպանված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ` 19-ամյա Գագիկ Մեսրոպյանին Սյունիքի մարզի Տեղ գյուղում բոլորն էին սիրում: Տղան աչքի է ընկել իր գիտելիքներով, վարքով, ընկերասիրությամբ:

Գագիկը տան միակ երեխան էր: Նրա մայրը՝ 57-ամյա Հրանուշ Մելքոնյանը, ապրում է ծանր սոցիալական պայմաններում, հոդերի հետ կապված խնդիրներ ունի և չի տեղաշարժվում: Գագիկի հայրը՝ Առուշ Մեսրոպյանը, մահացել է 2 տարի առաջ՝ թոքերի հիվանդությունից:

Զինծառայողի հարազատները պատմում են, որ տղան դպրոցն ավարտելուց հետո իր ուժերով ընդունվել էր Գորիսի պետական համալսարան և առաջին կուրսից զորակոչվել բանակ: Գագիկը մտադիր էր բանակից վերադառնալուց հետո հեռակա ուսուցմամբ շարունակել կրթությունը, որպեսզի աշխատեր և հոգ տաներ մոր մասին: «Ասում էր՝ մա’մ ջան, գամ, կփոխեմ հեռակա, կաշխատեմ, տները կսարքեմ, ուրիշից կախում չենք ունենա»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գագիկի մայրը:

Տիկին Հրանուշը հայտնեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է դեպքի նախորդ օրը՝ մայիսի 9-ի առավոտյան: «Զանգեց, մի բառ է ասել՝ մա’մ, զարյադկեն նստում ա, լավ եմ, մի մտածի, 2 օր հետո կզանգեմ»,- պատմեց մայրն ու հուզված շարունակեց. «Որ թուրքի գյուլլա դիպած լիներ, էդքան սրտիս դարդ չէր լինի»:

Նշենք, որ Գագիկ Մեսրոպյանի սպանության կասկածանքով ձերբակալված նրա ծառայակից` 19-ամյա Արման Հակոբյանը` Տեղի հարևան՝ Հարթաշեն գյուղից: Հարազատները պատմեցին, որ մի անգամ այդ զինվորի միջոցով Գագիկին պետք է ծանրոց ուղարկեին, սակայն չեն ուղարկել, և որ այդ տղային չեն ճանաչում:

«Մենք մեր մեջ իրար ուտում ենք ու չենք գիտակցում, որ մենք մեզ ենք դավաճանում»,- ասաց Գագիկի հորաքույրը: Նա խոսքով՝ Գագիկը գոհ էր ծառայությունից, բայց որևէ բան չէր պատմում: «Բերանը խուփ երեխա էր, միշտ գոհ, միշտ լավ էր տրամադրված եղել ծառայության հանդեպ»,- ասաց նա:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի