Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե ընտանիքում փոխզիջում չեղավ, ապա շատ բաներ ուղղակի կփլվեն». Արամոն՝ ընտանիքի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Արամո և Էմմա Պետրոսյան զույգն այս տարի՝ օգոստոսի 6-ին, նշելու է իր միության 25 ամյակը: Այսօր՝ «Ընտանիքի միջազգային օրը», Life.panorama.am-ին Արամոն պատմել է իր ընտանիքի երկարակեցության գաղտնիքի և ընտանիքի կայացման հարցում ամենակարևոր հիմքերի մասին:

«Ընտանիքը հատուկ կանոնակարգման չի ենթարկվում, այստեղ ուղղակի պետք է լինի սեր, հարգանք ու փոխադարձ ճիշտ հարաբերություններ: Մեր ընտանիքում հենց այս հատկանիշներն էլ գլխավորում են: Իհարկե, մեր ընտանիքում էլ լինում են վեճեր, բայց շատ կարևոր է, որպեսզի փոխզիջման արդյունքում այդ վեճերն ուղղակի աննկատ անցնեն: Եթե ընտանիքում փոխզիջում չեղավ, ապա շատ բաներ ուղղակի կփլվեն»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստը:

«Ես ու Էմման միշտ անկեղծ ենք եղել, կարևորել ենք սերն ու հարգանքը, հենց սրա մեջ էլ, մեծանալով մեր տղան, այսօր ինքն էլ նույն արժեքներն ունի: Մենք միշտ լսել ենք իրար, և կապ չունի խոսում է կինը, տղամարդը, թե  երեխան, չէ որ երեխան էլ քո տան անդամն է, նա ևս մարդ է՝ իր աշխարհընկալմամբ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Արամոն վստահ է՝ թեև մարդիկ տարբեր են՝ իրենց ընկալումներով ու աշխարհընկալմամբ, սակայն ամեն մարդ պետք է գիտակցի ընտանիք կազմելու և ընտանիքում ներդաշնակություն ստեղծելու կարևորությունը, ինչը ինքնադաստիարակության խնդիր է:

«Մեր ընտանիքում ամեն տարի օգոստոսի 6-ին տոն է, մենք շնորհավորում ենք միմյանց, հաճելի խոսքեր ասում ու մաղթում, որպեսզի մեր միությունը հարատև լինի, նաև այդ օրը շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ իր օրհնությամբ լավ ընտանիք կազմելու համար: Գիտեք, սերը նման է վառվող մոմի, առաջին 2-3 տարին այն  բոցավառվում է, իսկ հետո հանդարտ վառվելով լուսավորվում՝ վերածվելով ճիշտ փոխհարաբերությունների: Սա չի նշանակում, որ սերն ավարտվում է, այլ պարզապես սիրո հետ զուգակցվում են հարգանքն ու փոխզիջումը, նաև պարտականությունը: Մեր միության մոմն արդեն 25 տարի է, ինչ վառվում է, ես հույս ունեմ ու վստահ եմ, որ այն միշտ է մեզ լույս տալու»,- ընտանիքի կարևորության մասին խոսելիս՝ նշեց նա:

Արամոն խիստ է վերաբերվում, երբ ասում են, թե կենցաղը սպանում է սերը.

«Երբ կենցաղային խնդիրները սպանում են հարաբերությունները, ապա այդ դեպքում և սերն է պակաս լինում, և մարդիկ են շատ թույլ լինում: Իհարկե, հասկանում եմ, կենցաղը մեծ նշանակություն ունի, բայց այդ մուշտակները, ճոխ տները, շրջագայությունները անցողիկ են, մնայուն է միայն սերը: Սիրո բացակայության պարագայում այդ ամենը դեկորատիվ բնույթ է կրում: Եթե զույգերի միջև սեր եղավ, ապա շատ բաներ կարելի է հարթել ու առաջ շարժվել: Սա արդեն մարդու առանձին ընկալումների խնդիր է, թե ինչին է առավել կարևորություն տալիս՝ լավ կյանքին, թե լավ ընտանիքին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում Արամոն իր բարեմաղթանքը հղեց երիտասարդներին. «Ես շատ եմ ցանկանում, որպեսզի մեր երիտասարդները, ընտանիք կազմելիս, շատ վստահ ու կշռադատված լինեն, քանի որ ընտանիք կազմելը շատ բարդ է, իսկ այն քանդելը կես վայրկյանի խնդիր է: Ուզում եմ, որպեսզի մեր երիտասարդները լավ ընտանիքներ կազմեն, քանի որ յուրաքանչյուր երկիր հզոր է իր ընտանիքներով: Այդ քայլին պետք է գնալ՝ խորապես գիտակցելով ամեն բան, որովհետև երեխաները մեղք չունեն, որ ծնողների բաժանություններից հետո պետք է զգան հոր կամ մոր կարոտը: Շատ-շատ կցանկանայի, որ չլինեին նաև մանկատները, որպեսզի բոլոր երեխաները զգային ծնողի և ընտանիքի սերն ու ջերմությունը»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ