Թեհրանի քաղաքագլուխը հայտարարել Է նախագահական մրցարշավից դուրս գալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Թեհրանի քաղաքագլուխ Մոհամադ Ղալիբաֆը հայտարարել Է Իրանի նախագահի պաշտոնի համար մրցարշավից դուրս գալու մասին եւ պաշտպանել Է այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի թեկնածությունը:
Թեկնածուի հայտարարությունը հայտնվել Է Իսլամական հեղափոխության ուժերի ժողովրդական ճակատի նիստից հետո, որին պատկանում են Ղալիբաֆը եւ Ռայիսին: Ժողովրդական ճակատը կարող Է առաջադրել միայն մեկ թեկնածուի, եւ ընտրությունը եղել Է հօգուտ Ռայիսիի:
«Ես այս որոշումն ընդունել եմ հանուն Իսլամական հեղափոխության ուժերի Ժողովրդական ճակատի միասնության պահպանման: Կոչ եմ անում ճակատի բոլոր կողմնակիցներին՝ օգնել… այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի հաղթանակին՝ հանուն երկրում փոփոխությունների անցկացման եւ տնտեսության աջակցման»,-ասված Է Ղալիբաֆի հայտարարության մեջ, որն ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Այսպիսով՝ թեկնածուների թիվը կրճատվել Է մինչեւ հինգ: Նրանց թվում են գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին եւ Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Էսհաք Ջահանգիրին:
Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: Երկրի նախագահ կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



