Լոնդոնը աջակցում է ԵՄ երկրների միջեւ ռազմական համագործակցության ամրապնդումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնը աջակցում է ԵՄ երկրների միջեւ ռազմական համագործակցության ամրապնդումը։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տարածել են հաղորդագրություններ, ըստ որոնց Մեծ Բրիտանիան արգելափակում է Բրյուսելում ԵՄ ռազմական գործող շտաբի շրջանակում Պլանավորման ու կառավարման նոր կենտրոնի ստեղծումը։
Ջոնսոնի խոսքով, բոլոր տարաձայնությունները արդեն հաղթահարվել են ու հիմա ընթանում է ձեւակերպումների համաձայնեցման գործընթացը, մինչդեռ մտահղացման շուրջ առարկություններ չկան։ «Մենք գիտակցում ենք եվրոպական երկրների համագործակցության կարեւորությունը՝ մեր պաշտպանության ամրապնդման համար»,- հայտնել է նախարարը Բրյուսելում, ուր ժամանել էր ԵՄ մյուս երկրների իր գործընկերների հետ հանդիպելու։
Մեծ Բրիտանիայի պնախարար Մայքլ Ֆելոնը բազմիցս քննադատել էր կենտրոնի ստեղծումը, համարելով, որ դա արդյունքում կարող է հանգեցնել եվրոպական միասնական բանակի ստեղծմանը։ Նա նշել է նաեւ, որ նման քայլերը կարող են հարցականի տակ դնել առանձին երկրների ինքնիշխանությունը ու հանգեցնել ավելորդ ծախսերի ԵՄ այն 22 երկրների համար, որոնք արդեն ՆԱՏՕ-ի կազմում են։



