Ֆրանսիան նախազգուշացրել է ցանցահենային հարձակումների նոր ալիքի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Տեղեկատվական համակարգերի անվտանգության գործակալությունը (Anssi) նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին Wannacry վիրուսի հարձակումները կարող են կրկնվել, հաղորդում է RFI-ն։
Տեղեկատվական համակարգերի անվտանգության գործակալության տնօրեն Գիյոմ Պուպարը հայտնել է, որ «համացանցում իսկական քաոսից վախենալ պետք չէ»։ Վիրուսից ամենաշատը տուժած երկրներում ձեռնարկություները վերսկսել են աշխատանքը առանց զգալի կորուստների։ Այնուամենայնիվ, այդ վիրուսի արագ տարածումը դնում է տեղեկատվական անվտանգության խնդիրը։ Համաձայն փորձագետների՝ երեք օրում Wannacry վիրուսից տուժել են 200 հազար ֆիզիկական ու իրավական անձինք, աշխարհի 150 երկրներում։
«Առաջիկա օրերին կամ շաբաթներին ցանցահենային հարձակումները կարող են կրկնվել։ Ցանցահենները մոդիֆիկացնում են իրենց վիրուսային ծրագիրը՝ այն առավել անխոցելի դարձնելով։ Մյուս ցանցահենները եւս կարող են օգտագործել միեւնույն մեթոդն ու նոր հարձակումներ սկսել»,-ասել է Գիյոմ Պուպարը։



