Հովիկ Աբրահամյանի ուղերձը՝ Ընտանիքի օրվա առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ սիրո, հավատարմության ու միասնության՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Այս տոնը հատկապես հայերիս համար, յուրահատուկ նշանակություն ու պատգամ ունի: Դարեր շարունակ բախվելով տարբեր մարտահրավերների հետ` հասկացել ենք, որ հաղթանակների ու հզորության միակ գրավականը ամուր ընտանիքն է:
Հայ ընտանիքը ազգային արժեքների, ավանդույթների վառ արտացոլումն է: Ամուր ու առողջ ընտանիքը նորանոր ձեռքբերումների ու հաջողությունների ամենահզոր հաղորդիչն է, ինչպես նաև բարեկեցիկ պետության գրավականը: Նման ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը, հետևաբար նաև մեր երկիրը:
Յուրաքանչյուրիդ մաղթում եմ ընտանեկան ջերմություն, ներդաշնակություն, սեր, հարգանք ու խաղաղություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



