Դեղորայքը ավելի վատ ազդեցություն ունի կնոջ օրգանիզմի վրա, քան տղամարդու
ՖՈՏՈԲժկությանը վաղուց արդեն հայտնի է, որ հակադեպրեսանտները մի շարք վատ ազդեցություններ են ունենում մարդկանց վրա: Գիտնականների կատարած վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ազդեցությունը կարող է երևալ մեծ մասամբ հղի կանանց վրա:

Նմանատիպ դեղերից բարձրանում է նրանց արյան ճնշումը, և մեծանում վաղաժամկետ ծննդաբերության վտանգը: Իսկ երեխաները բախվում են աճի խնդիրների հետ և նվազում է IQ ցուցանիշը:
Հակադեպրեսանտները կապվում են վիժելու հավանականության, ինչպես նաև՝ աուտիզմի հետ:
Հայտնի է, որ բուժաշխատողները քիչ են տեղեկացված ոչ միայն հակադեպրեսանտների, այլ նաև ցավազրկողների առաջացրած վտանգի մասին, քանի որ դեղորայքի մեծամասնությունը փորձարկվում է տղամարդկանց վրա:
Գաղտնիքը կայանում է նրանում, որ տղամարդիկ ամսական հորմոնալ փոփոխություններ չունեն: Դա հեշտացնում է հետազոտողների խնդիրը և արագացնում է շուկա դեղորայքի դուրս բերումը:

Եթե կանայք ավելի շատ են տուժում դեղերից, դա նշանակում է, որ դեղորայքը չի փորձարկվել կանանց վրա, կամ էլ նրանց օրգանիզմն այլ կերպ է արձագանքում դեղորայքի ազդեցությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



