Toyota-ն սկսել Է ֆինանսավորել թռչող ավտոմոբիլի ստեղծման ծրագիրը
ԼԱՅՖՃապոնիայի Toyota ավտոհսկան շուրջ 350 հազար դոլար կտրամադրի մինչեւ 2019 թվականը Skydrive թռչող ավտոմոբիլի ստեղծման համար, ինչի մասին հաղորդել Է The Nikkei Asian Review պորտալը:
Կորպորացիայի մի քանի աշխատակիցների անձնական նախագիծը 2012 թվականից ֆինանսավորվել Է Համացանցով հանգանակված միջոցներով: Այժմ դրա հաջող իրագործման շանսերը մեծացել են:
Ստեղծողներն առաջարկել են շուրջ երեք մետր երկարությամբ եւ 1,3 մետր լայնությամբ մեկ տեղանոց եռանիվ ապարատի հայեցակարգը: Skydrive-ին օդ կբարձրացնեն չորս պտուտակավոր շարժիչները, որոնք գտնվում են հորիզոնական հարթության վրա, ինչպես քվադրոքոփթերի մոտ: Ապարատը կկարողանա ընթանալ ճանապարհներով եւ թռչել մինչեւ 10 մետր բարձրությամբ: Դրա առավելագույն արագությունը կկազմի ժամում մինչեւ 100 կիլոմետր:
Շնորհանդեսային տեսահոլովակում Skydrive-ը վայրԷջք Է կատարում Տոկիոյում Օլիմպիադա 2020-ի գլխավոր արենայի մոտ բացման արարողության ժամանակ, մտնում Է մարզադաշտ եւ վերստին բարձրանում օդ, ինչից հետո այն վարող մարդը վառում Է օլիմպիական կրակը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



