Անդրանիկ Չափարյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏՁյուդոյի Հայաստանի հավաքականի Անդրանիկ Չափարյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:
Ռուսաստանյան Օրենբուրգ քաղաքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Չափարյանը երրորդ տեղի գոտեմարտում հաղթեց սլովակ Մատուս Միլիչովսկուն:
Մինչ այս բրոնզե մեդալակիր էր դարձել նաև Ֆերդինանդ Կարապետյանը:
Թիմը մասնակցում է հետևյալ կազմով` Գոռ Մկրտչյան (60 կգ), Հովհաննես Ալեքսանյան (60 կգ), Վահագն Հովսեփյան (60 կգ), Շահեն Աբաղյան (60 կգ), Ռոբերտ Գաբրիելյան (73 կգ), Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ), Դավիթ Սարգսյան (81 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ): Թիմի գլխավոր մարզիչն է Արմեն Նազարյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



