Վատ լուր քաղցրասերների համար
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել քաղցրի չարաշահումը.
Մասնագետները հետազոտություն անցկացնելու համար հրավիրել են 569 տղամարդու և կնոջ` 50-70 տարիքային խմբի: Բոլոր մասնակիցներից արյան անալիզ է վերցվել` շաքարի պարունակությունը արյան մեջ որոշելու համար: Կախված գլյուկոզային պարունակությունից, մասնակիցներին բաժանել են երեք խմբի (բարձր, միջին և ցածր գլյուկոզայի պարունակությամբ):

Նրանք առանձնացրել են դիաբետով հիվանդների խումբը, որում ընդգրկված էին 33 մարդ:
Փորձի բոլոր մասնակցներին լուսանկարել են: Մասնակիցներին ըստ լուսանկարի գնահատելու համար հրավիրել էին 60 այլ կամավորների:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ անկախ նրանից՝ մարդը որքան է կշռում, ծխում է, թե ոչ, որքան հաճախ է ընդունում արևային վաննաներ, այն մարդիկ, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը շատ էր, ավելի մեծ էին երևում:
.jpg)
Հրավիրված փորձագետների կարծիքով՝ ամենատարեցը դիաբետիկներն էին երևում: Միջին հաշվարկով նրանք 1 տարի և 7 ամսով մեծ էին երևում, քան նրանց հասակակիցները, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն ավելի քիչ է:
Գիտնականների պնդմամբ յուրաքանչյուր 0,18 գրամ շաքարն արյան մեջ տեսանելիորեն ծերացնում է մարդուն 5 ամսով:
Անի Գևորգյան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



