Սիրիական զորքերը վերադարձրել են հսկողությունը Հալեպի մերձակա ռազմական օդանավակայանի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակի մարտիկները «Իսլամական պետության» ահաբեկիչներին դուրս են մղել Հալեպից արեւելք ընկած Էլ Ջարահ ռազմական օդանավակայանից, ինչի մասին հայտնել Է Syria Al An լրատվական պորտալը:
Ըստ պորտալի տեղեկատվության՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի նախկին ավիաբազան, որը գտնվում Է Եփրատ գետի Ասադ ջրամբարի մերձակայքում, ազատագրվել Է կատաղի մարտերից հետո: կառավարական ուժերը ԻՊ-ի ելուզակախմբերից ազատել են նաեւ հարեւան մի քանի գյուղեր: Ռազմաճակատի այս հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երեք ամսվա ընթացքում ազատել են 170 բնակավայրեր: Ներկայում զորքերը հարձակում են ծավալել Մեսքենի ուղղությամբ, որը գտնվում Է ռազմական օդակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա եւ մնում ԻՊ-ի վերջին հենակետը ջրամբարի մոտ:
Մինչ այդ Սիրիայի դեմոկրատական միության ջոկատներն առաջ են շարժվում դեպի Ռաքա նահանգային կենտրոն, որը ԻՊ-ի գլխավոր հենակետն Է Սիրիայում: Նրանք մայիսի 14-ին Ռաքայից հյուսիս գրավել են երեք բնակավայր՝ Աթշանան, Էլ Մալյալին եւ Թել Մոազը՝ ոչնչացնելով ԻՊ-ի 20 զինյալների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



