Թբիլիսյան խճուղում «Միթսուբիշին» բախվել է սյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 43 հասցեում «Mitsubishi Grandis» մակնիշի 35 AP 329 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Ա. Ա.) բախվել է արտաքին լուսավորության սյանը: Ա.Ա-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



