Երևանում լույս աշխարհ եկած եռյակի վիճակը միջին ծանրության է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Առողջապահության նախարարության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում մայիսի 12-ին եռյակ է լույս աշխարհ եկել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, Արագածոտնի մարզից ծննդկանն իրենց մոտ է տեղափոխվել մայիսի 9-ին: «Մայիսի 12-ին կեսարյան հատում է իրականացվել վաղաժամ ցուցումով, որի արդյունքում ծնվել է երկու աղջիկ եւ մեկ տղա»,-ասաց նա:
Բժշկի խոսքով` երկու աղջիկներից մեկը ծնվել է 1 կգ 350 գրամ, մյուսը՝ 1 կգ 500 գրամ քաշով, արական սեռի երեխան էլ ծնվել է 1 կգ 720 գրամ քաշով։ «Երեխաների վիճակը միջին ծանրության է: Նրանք հիմա ստանում են անհրաժեշտ պրեպարատներ»,-հավելեց նա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



