Ադրբեջանի զինուժը կիրառել է հրանոթներ եւ ականանետեր. Հայկական կողմը դիմել է գործողությունների. Արցախի ՊԲ (ֆոտո)
ՔԱՂԱՔԱԿԱՆNEWS.am-ը գրում է.
Մայիսի 13-ին եւ լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց:
Արցախի ՊԲ-ից NEWS.am_ին հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաեւ Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) եւ 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):
Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



