Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրցախի զորքերի հետ շփման գծում մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերն ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների
Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթնեÖ € (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):
Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է»:



