Արտակարգ դեպք Երևանում. որդին դանակի մի քանի հարվածներ է հասցրել ծնողներին, այնուհետև 6-րդ հարկից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննիչները` բաժնի պետ Արման Նահապետյանի գլխավորությամբ:
Այս պահին քննչական բաժնի մի քանի քննիչ նշված շենքի 6-րդ հարկի 22-րդ բնակարանում կատարում են դեպքի վայրի զննություն: Թե բնակարանում, թե վերելակից դուրս` միջանցքում, հայտնաբերվել են բավականին շատ արյան հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները միջանցքում հայտնաբերել են նաև ծռված դանակ, որի վրա կան արյան հետքեր:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նշված բնակարանից Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել Սուրիկ Կանջինյանը և Գայանե Մազինյանը, իսկ շենքի մուտքի մոտից նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Վլադիմիր Կանջինյանը:
Շարունակությունն՝ այստեղ



