Բաքուն, Անկարան ու Թբիլիսին կխորացնեն ռազմական գործակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները եռակողմ համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն՝ հաղորդում է Գրուզիա օնլայնը:
Փոխանցվում է, թե եռակողմ համագործակցության հարցը քննարկվել է Վրաստանի և Թուրքայի ՊՆ նախարարներ Լևան Իզորիայի և Ֆիքրի Ըշըքի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Ստամբուլում՝ Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում (IDEF): 10 օրից Բաթումում կկայանա նախարարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում «կստորագրվի հուշագիր՝ ուղղված մեր ռազմական համագործակցության ընդլայնմանը»,– ասել է վրաց նախարարը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



