Սպանել են ֆեշն-դիզայներ Կարոլինա Հերերայի եղբորորդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ168.am-ը գրում է.
Ֆեշն-դիզայներ Կարոլինա Հերերայի եղբորորդուն սպանված են գտել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի ճանապարհին։ Դատախազությունից հայտնել են, որ հինգշաբթի օրը սպանված 34-ամյա բիզնեսմեն Ռեյնալդո Խոսե Հերերայի դին հայտնաբերել են հաջորդ օրը։ Նույն վայրում հայտնաբերվել է նաև մեկ այլ բիզնեսմենի դի։ Երկու տղամարդու սպանության պատճառները դեռևս անհայտ են։
Կարոլինա Հերերայի ընկերությունը դեպքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել։
Վենեսուելան սպանությունների թվով ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում։
«168 Ժամը» ցավակցում է Հերերայի հարազատներին։



1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



