Adobe-ն ներկայացրել Է լուսանկարից ավելորդ օբյեկտների ակնթարթային հեռացման գործառույթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAdobe-ն Լոս Անջելեսում կայացած իր խորհրդաժողովում ցույց Է տվել Monument Mode տեխնոլոգիան, որը նկարահանման ընթացքում թույլ Է տալիս ջնջել կադրը փչացնող ավելորդ օբյեկտները, օրինակ՝ զբոսաշրջիկների կուտակումը տեսարժան վայրի ֆոնին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge-ին:
Տեխնոլոգիան ցուցադրվել Է հենց համաժողովում. ամրակալի վրա տեղակայված սմարթֆոնը լուսանկարել Է մի տեսարան, որտեղ ցանկալի բնանկարի ֆոնին տեղաշարժվում Էին ձանձրացնող զբոսաշրջիկների դերը խաղացող մադիկ: Ծրագիրն սկսել Է արված լուսանկարի հենց պրեվյուի ժամանակ կադրից դանդաղորեն ջնջել ավելորդ օբյեկտները: Հարկավոր կոմպոզիցիան ստացվում Է սերիական նկարահանման մի քանի կադրերի մոնտաժման շնորհիվ:
Adobe-ի ներկայացուցչի խոսքով՝ տեխնոլոգիայի հիմքում ընկած Է նոր ալգորիթմը, որը շարժվող օբյեկտները տարբերում Է անշարժներից: Monument Mode գործառույթը դեռեւս թեստավորվում Է:
Adobe-ի տեխնոլոգիան նոր չԷ. 2012 թվականին Scalado ընկերությունը ցուցադրել Է Remove հավելվածը Android-ի համար: Սերիական նկարահանումից հետո այս ծրագիրը վերլուծում Է կադրում պատկերված օբյեկտները եւ օգտատիրոջը հնարավորություն Է տալիս ավտոմատ ռեժիմով վերացնել ավելորդ տարրերը:



