Լրագրողի աշխատանքը խոչընդոտած կինը դատապարտվեց 2 տարի պայմանական ազատազրկման. «ՀԺ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2015 թ-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը «Ազատության» լրագրողի և օպերատորի աշխատանքը խոչընդոտած Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց և 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանին:
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան։ Մեղադրող կողմը՝ երեք տարվա ազատազրկում էր պահանջել՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու պայմանով»:
Սիրուշ Հովհաննիսյան
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարները՝ aravot.am-ի
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



