Մոսկվան Վաշինգտոնի հայեցողությանն Է թողնում աշխատանքի երկկողմ ձեւաչափերի ընտրությունը. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը ԱՄՆ-ի հայեցողությանն Է թողնում երկկողմ հարաբերությունների զարգացման համար աշխատանքի ձեւաչափերի ընտրությունը. ինչպես նաեւ հարաբերությունների նորմալացման տեմպը: Այդ մասին ամերիկյան Ֆերբանքսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ում այժմ նոր վարչակազմ Է, մենք Դոնալդ Թրամփի եւ նրա աշխատակիցների հայեցողությանն ենք թողնում այն հարցը, թե ինչ ձեւաչափերով Է ավելի հարմար զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել Է նա:
«Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպմանը հավաստեց հարաբերությունները նորմալացնելու իր տրամադրվածությունը, մենք պատրաստ կլինենք գործել այն չափով եւ այնքան արագ, որքան դա հարմար կլինի վարչակազմի համար, որը դեռեւս ձեւավորում Է իր թիմը, այդ թվում՝ արտաքին քաղաքական»,- նշել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



