Մակրոնի շարժումը նախկին վարչապետ Վալսին չներառեց ընտրությունների թեկնածուների ցուցակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանունել Մակրոնի կողմից ստեղծված «Հառաջ, հանրապետություն» շարժումը հանրապետության նախկին վարչապետ Մանուել Վալսին չի ներառել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակում, սակայն մտադիր չԷ իր հավակնորդին առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն Է քվեարկության դնելու Վալսը:
Ավելի վաղ սոցիալիստ Վալսը հայտարարել Էր Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում իր թեկնածությունը Մակրոնի շարժումից առաջադրելու մտադրության մասին: Դրանից հետո Սոցիալիստական կուսակցությունն սկսել Է քննարկել նրան կուսակցության շարքերից հեռացնելու հարցը: Մայիսի 11-ին «Հառաջ, հանրապետությունը» ներկայացրել Է թեկնածուների առաջին ցուցակը: Շարժման գլխավոր քարտուղար Ռիշար Ֆեռանը ճշտել Է, որ նրանց թվում Վալսը չի լինի:
Նշվում Է, որ Վալսը մտադիր Է որպես անկախ թեկնածու ընտրությունների գնալ մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանի Էսոնի դեպարտամենտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



