Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու է Սիրուշոն ամենաոճայինը (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Ինչ է նշանակում լինել ոճային, ինչու ոմանք, առանց ջանքերի, ամենասովորական հագուստով ոճային տեսք են ունենում, իսկ ոմանք, չնայած երկարատև աշխատանքի ու ներդրած մեծ գումարների, այդպես էլ ներկայանալի ու ոճային կերպար չեն ստանում:  Wnews.am-ը երգչուհի Սիրուշոյի օրինակով կփորձի պատասխանել այս հարցերին: 

Անկասկած, Սիրուշոն ամենաոճային երգչուհին է Հայաստանում: Դա ոչ միայնWnews.am -ի կարծքին է , այլ ՝Սիրուշոյի մեծաթիվ երկրպագուների, Հայաստանում բոլոր հեղինակավոր ամսագրերի, դիզայներների կարծիքը:

      

Բայց ինչո՞ւ: Ի՞նչն է Սիրուշոյին դարձնում ամեաոճայինն ու տարբերվողը:

Ընտրված հագո՞ւստը, գույնե՞րը, դրանց համար ծախսված գումարնե՞րը: Իսկ եթե նրա զգեստապահարանը նվիրենք մեկ այլ երգչուհու կամ դերասանուհու՝ Նանային, Լիլույին, Շուշան Երիցյանին… Նրա՞նք էլ նույնքան ճաշակով, ոճային ու ներդաշնակ տեսք կունենան: Կարծում ենք, որ ոչ՛:

Չէ որ ոճը դա ոչ միայն հագուստն է, այլ՝ մարդու կենսակերպը, աշխարհընկալումը, հասարակությանը ճիշտ ներկայանալու կարողությունը: Եվ, բնականաբար, ոճային լինելու համար պետք է ունենալ ճաշակ՝ ընտրել կառուցվածքին համապատասխան հագուստ, ճիշտ համադրել գույները, համապատասխան դիմահարդարում և վարսահարդարում անել, ընտրել ճիշտ աքսեսուարներ, բայց այս ամենը պետք է ներդաշնակ և համահունչ լինի մարդու ներքին աշխարհի հետ, միայն այդ դեպքում նա կընկալվի որպես մեկն, ով ունի սեփական ոճ:

Սեփական ոճը, ինքն իրեն հավատարիմ լինելը մարդուն տալիս է անսահման ազատություն, նա ստիպված չի լինում հետևել նորաձևության բոլոր օրենքներին, վերջին թրենդներին, ստիպված չի լինում պլաստիկ վիրահատությունների դիմել, օրերով սոլյարիներում անցկացնել, քանի որ սեփական ոճը գալիս է ներսից և առաջին հերթին ենթարկվում է մարդու ներքին օրենքներին , սեփական ոճը միշտ շատ բնական է:

Սիրուշոն միշտ բնական տեսք ունի, այո՛ նա դիմահարդավում է, երբեմն անգամ շատ, բայց նա միշտ ընտրում է իր դեմքին համապատասխան դիմահարդարում, շրթներկի գույն. այլ ոչ այն, ինչ նորաձև է: Սիրուշոն հաճախ փոփոխում է մազերի գույնը, սանրվածքը, բայց նա չի անում դա, որովհետև բոլորն են դա անում և նորաձև է, նա անում է, որովհետև այդպես է ուզում, այդպես է իրեն սազում. սովորաբար նրա սանրվածքները հետո կրկնում են մյուս հայտնիները: Սիրուշոյի դեմքն անհնար է շփոթել որևէ այլ դեմքի հետ, քանի որ  նույն դեմքն ունեցող, քթի նույն պլաստիկան, նույն ահռելի չափերի շրթունքների բոտեքսը, նույն հոնքերի տատուն ունեցող շոուբիզնեսյան դեմքերից շատ տարբեր է, քանի որ իրենն է, ոչ թե որևէ պլաստիկ վիրաբույժի երազանքների աղջկանը: Եվ այս դեպքում պլաստիկ վիրաբույժին չդիմելու պատճառը ոչ թե անթերի դիմագծերն են, ի վերջո, ինչպես բոլորս, նա էլ ունի թերություններ, կարող էր քիթը վիրահատել, շուրթերը հաստացնել, բայց նա դա չի անում, միայն ինքն իրեն այնպիսին, ինչպիսին կա սիրելու և ընդունելու պատճառով:

Ինչ ենք հաճախ մենք տեսնեում. կինը հաստացրել է իր շրթունքները, մեծացրել կուրծքը և…չգիտի ինչ անել դրա հետ: Չգիտի ինչպես և որտեղ ցույց տա իր «հարստությունը». սկսում է անբնական դեմքի արտահայտությամբ սելֆիներ, անհարմար դիրքերով արված լուսանկարների շարք. գլխավորը՝ իր Մհարստությունը» լուսանկարներում լավ երևա: Արդյունքում՝ ստացվում է անբնական, անհասկանալի ինչ-որ կերպար, չես հասականում , ինչ է ուզում այս կինը, ինչն է նրան մոտիվացնում, ով է նա, ինչու է այսպիսի լուսանկարներ անում:

Ոճ ունեցող, ինքն իրեն գնահատող մարդը ինքն իրեն ցուցադրելու կարք չունի, իր բոլոր մարմնի մասերն ու դեմքը ներդաշնակության մեջ են և լուսանկարներն էլ ստացվում են բնական, քանի որ չի առանձնցնում իր մարմնի որևէ հատվածը, սիրում է իրեն ամբողջությամբ ոտքից գլուխ, այնպես, ինչպես կա:

Ի վերջո, ոճն այն է, թե ինչպես է մարդն իրեն զգում, ինչպես է ինքն իրեն վերաբերվում, ինչպես է վերաբերվում իրեն շրջապատող մարդկանց, ոճը մարդու բնավորությունն է: Սիրուշոն ընտրել է իր այս բոլոր հատկանիշներին համապատասխան ոճ՝ թինեյջերական տարիքում նա  երիտասարդական, սպորտային ոճ ուներ, հիմա, երբ արդեն մայր է դարձել՝ կանացի, էլեգանտ տեսք։ Իրականում, նա ոչ մի առանձնահատուկ բան չի անում, ավելին. նա ուղղակի այնպիսին է, ինչպիսին կա:

Նրա օրինակով մենք ուզում ենք բացատրել, որ ավելի հեշտ է ընտրել ինքդ քեզ, ավելի ճիշտ ու բնական է լինել այն, ինչ կաս: Այդպես, անգամ  ամենասովորական հագուստով, կլինես ավելի ոճային ու հետաքրքիր: Լինել ոճային նշանակում է լինել անհատականություն, լինել հավատարիմ ինքդ քեզ:

       

Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրա