Մակրոնի թիմը պատրաստ Է բանակցություններ վարել «Հանրապետականների» հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի թիմը պատրաստ Է բանակցություններ վարել երկրի հիմնական պահպանողական կուսակցության՝ «Հանրապետականների» հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մակրոնի ներկայացուցիչ Առնո Լերոյին:
«Հանրապետականների մեջ կա մի խումբ, որի անդամներն ասում են. «Մենք ցանկանում ենք օգտակար լինել երկրին, բայց «մակրոնացում» չենք ցանկանում: Լինելով պատասխանատու մարդիկ՝ մենք բաց ենք քննարկումների համար: Ես դռները բաց եմ պահում»,-հայտարարել Է Լերոյը՝ ելույթ ունենալով ֆրանսիական BFM TV հեռուստաալիքի եթերում:
Մայիսի 11-ին Էմանուել Մակրոնի կողմից ստեղծված «Հառա՛ջ, հանրապետություն» շարժումը ներկայացրել Է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջին ցուցակը: Դրա մեջ մտել Է 428 մարդ՝ հավասար քանակությամբ կանայք ու տղամարդիկ: Թեկնածուների 52 տոկոսի համար քաղաքականությունը նոր զբաղմունք Է, եւ նրանք երբեք չեն մասնակցել ընտրություններին:
Գործակալության տվյալներով՝ շարժման կողմից հրապարակված ցուցակում տեղ են գտել «Սոցիալիստական կուսակցության» մի քանի կողմնակիցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



