Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


24 ընտանիք զրկվել է տնից. կա զոհ. Մեղրիի հրդեհի պատճառն ու մանրամասները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է շենքի բնակիչներից մեկը՝ մոտ 75-ամյա մի կին, ծխի պատճառով նրան չեն կարողացել տարհանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այրվածքներ ստացածներ չկան, տարհանել են 24 ընտանիք՝ մոտ 60 հոգի: Քաղաքապետից տեղեկացանք, որ այրվել է ոչ միայն երեքհարկանի շենքն ամբողջությամբ, այլեւ կողքի սեփական տունը, իսկ հրդեհի պատճառը բնակիչներից մեկի անզգուշությունն է եղել: «2-րդ հարկի բնակչուհին՝ միայնակ ապրող, մեծ կին է, փորձել է միացնել գազի բալոնը, բայց չի կարողացել, դուրս է եկել տնից, արտահոսք է եղել, այդպես ամբողջ շենքը այրվել է, 60-ականների փայտի շենք էր՝  բաղդադի, 3 հարկանի, նախորդ տարի էլ տանիքն էինք վերանորոգել»,-ասաց քաղաքապետը:

Արշավիր Հովհաննիսյանը նշեց, որ այդ շենքը մոտ է իր տանը, պատահմամբ առավոտյան, 06.45-ին, արթուն էր եւ պատուհանից նայում էր, երբ տեսավ ծուխը, միանգամից իջավ ներքեւ ու անցավ գործի: Անմիջապես ժամանել են նաեւ փրկարարները, օգնության համար դիմել է ռուսական զորքերին, բոլորը ժամանել են ու օգնել բնակիչներին տարհանելուն: Քաղաքապետը նշեց նաեւ, որ մարզպետին է տեղյակ պահել դեպքի մասին, վերջինս միջնորդել է եւ այժմ իրենց տներից զրկված բնակիչներին տեղավորել են հյուրանոցում, մինչեւ կացարանի հարց լուծեն:

Բնակիչների մի մասը հասցրել է տարհանել տան իրերը, բայց մյուս մասը ամբողջը կորցրել է, շենքի տան պատերն են միայն կանգուն, բայց դա էլ վթարային է, հարեւանությամբ գտնվող սեփական տունը եւս մոխրացել է:  Իսկ թե ինչպես է լուծվելու բնակիչների կացարանի հարցը, քաղաոքապետն ասաց, որ հանձնաժողով կստեղծեն, հաշվարկներ կանեն, կդիմեն Կառավարությանը: «Առանց տուն չենք թողնի, մարզպետն ասել է, որ ամեն ինչ կանի, կօգնի»,-ասաց Արշավիր Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ--ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:

Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9 շենքի (3-րդ հարկ) ճակատային մասում գտնվող բնակարաններում: Շենքն ամբողջությամբ կրակի է մատնվել:

Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ: Բնակիչներին տարհանել են:

Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօրՏավուշի մարզում երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան