Իսրայելի համար Սիրիայում թռիչքի համար արգելված գոտիներ չկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը Կրեմլին հասկացրել է, որ Սիրիայում հաստատված անվտանգության գոտիները, որոնք նաև ռազմական ինքնաթիռների դեպքում են թռիչքի համար արգելված գոտիներ հայտարարվել, Իսրայելին ոչնչով չեն պարտավորեցնում: Այս մասին հայտնել է Ալ–Արաբիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին և նշելով, թե այդ մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ է մայիսի 10–ին հայտնել ՌԴ նախագահ Վլ. Պուտինին, իր իսկ նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Փոխանցվում է նաև, թե Իսրայելը պահանջել է Իսրայել–Սիրիա հարավային սահմանին մի քանի կիլոմետրով խորությամբ բուֆերային գոտի ձևավորել, որպեսզի լիբանանյան Հըզբոլլահն իրեն այդ կողմերում տերուտիրական չզգա: Ալ–Արաբիան նաև հայտնում է, թե Իսրայելը նորից ու նորից է տեղեկացրել Մոսկվային, որ ոչ մի գնով չի հանդուրժի Իրանի ներկայությունը Սիրիայում:



