Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքականի և անձնականի սահմանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախընտրական քարոզարշավները, որպես կանոն, լավագույն առիթներն են տարբեր հիմնախնդիրների վերհանման ու բարձրաձայնման համար: Անշուշտ, հաճախ են լինում դեպքեր, երբ քարոզարշավներում խնդիրների բարձրաձայնումը, քննարկումն ու քննադատությունը վերաճում է պոպուլիզմի և ամբոխավարական դրսևորումներ ստանում: Սակայն սա նույնպես բնականոն ընթացք է, քանի որ գործնականում հնարավոր չէ բացառել նախընտրական քարոզարշավների ժամանակ պոպուլիզմի դրսևորումները, որոնք քաղաքական ցանկացած գործընթացի մշտական ուղեկիցներն են: Քաղաքական գործընթացներում սակայն, քաղաքականի և ապաքաղաքականի միջև սահմանը լղոզվում է, երբ քարոզարշավը, քաղաքական մրցակցությունն ու քննադատությունը մտնում են արդեն անձնական դաշտ:

Հենց այսպիսի դրսևորում էր թերևս վերջերս «Երկիր ծիրանիի» քարոզարշավի ժամանակ Զարուհի Փոստանջյանի և նրա թիմի այցելությունը գործող քաղաքապետի տան մոտ: Փոստանջյանն այս քայլը հիմնավորում էր նրանով, թե քաղաքացիներին ուզում է ցույց տալ, թե որտեղ է ապրում Տարոն Մարգարյանը: Ցույց տալու շատ բան մեծ հաշվով չկար, քանի որ տունը սովորական առանձնատուն էր, երկնաքեր չէր և այն առանձնատներից` որոնցից տասնյակներով ու հարյուրներով կա Երևանի տարբեր թաղամասերում: Խնդիրն այստեղ իրականում բոլորովին էլ տան կամ առանձնատան մեջ չէ, այլ զուտ երևույթի: Հասկանալի է, որ նման քայլերով Փոստանջյանն իրեն հատուկ իռացիոնալությամբ փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել, սակայն միևնույն ժամանակ պետք է նաև նշել, որ նման գործելաոճը բացարձակ չի տեղավորվում պոլիտկոռեկտության և ընդհանրապես քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ:

Նման քայլերն առավել սազական են դեղին մամուլին և ոչ ավելին: Ինչ խոսք, չի բացառվում նաև, որ գտնվեն մարդիկ, ովքեր հերոսություն կտեսնեն Փոստանջյանի վարքագծում, սակայն պետք է խոստովանել, որ այսօրինակ գործելաոճն է հայաստանյան քաղաքական դաշտը վերածում ռաբիս ու ճղճղան աղմուկի դաշտի, որտեղից բացակայում է քաղաքական մշակույթը: Երևույթն առավել տհաճ է դառնում այն պարագայում, երբ հիշում ես, որ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման, այսինքն այլ կերպ ասած երկրում առնվազն պետք է առաջիկայում ձևավորվի պառլամենտարիզմին հատուկ քաղաքական միջավայր:

Բայց արդյոք այդ միջավայրը հնարավոր է, քանի դեռ այս դաշտում գործում են քաղաքական ուժեր, որոնց քաղաքական օրակարգը իրենց մրցակցի անձնական տիրույթ մտնելն է: Կարծում ենք այս հարցի պատասխանն ակնհայտ է: Եվ պետք է շեշտել նաև, որ խնդիրն այստեղ չի սահմանափակվում նախընտրական քարոզարշավով, քանի որ նման երևույթների մենք մշտապես ականատես ենք լինում մեր քաղաքական առօրյայում: Կարող ենք արդյոք հուսալ, որ գոնե մոտ ապագայում հայաստանյան հասարակությունը զերծ կմնա այսօրինակ իրողությունների հանդիպելուց` թերևս ցույց կտա ժամանակը:

 

ՄիքայելԳալստյան

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին