Արամ Սարգսյանը չի ցանկանում ղեկավարել «Ելք» խմբակցությունը. այստեղ նրբություն կա. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքը երեկ ավարտեց քարոզարշավը։ Ելույթները հնչեցին ռոք համերգի ընթացքում։ Ի դեպ, «Ելքի» ԱԺ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը կորոշվի Երեւանի ավագանու ընտրություններից հետո։
Տեղեկություններ կան, որ Արամ Սարգսյանը ցանկություն չունի ղեկավարել խմբակցությունը եւ որոշել է առաջնությունը տալ երիտասարդներին։ Իսկ դա նշանակում է, որ ընտրությունը Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ է։
Մի նրբություն էլ կա․ եթե ԱԺ խմբակցության ղեկավարն ընտրվի «Քաղաքացիական պայմանագրից», այսինքն՝ լինի Նիկոլ Փաշինյանը, ապա Երեւանի ավագանու խմբակցության ղեկավարը կլինի «Լուսավոր Հայաստան» կամ «Հանրապետություն» կուսակցությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



