Ուղիղ միացում. Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ» հաղթում է «Սելտային» (առաջին խաղակես)
ՎԻԴԵՈ
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել է Վիգոյի «Սելտային», որին Իսպանիայում հաղթել էր նվազագույն հաշվով:
Մանչեսթերում ընթացող խաղի առաջին խաղակեսն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Հաշիվը 17-րդ րոպեին բացել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: Ընդմիջում է:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում է:
Մյուս կիսաեզրափակիչում «Լիոնը» Ֆրանսիայում 2:1 հաշվով հաղթում է Ամստերդամի «Այաքսին», որին առաջին խաղում պարտվել է 1:4 հաշվով:
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սելտա» (Իսպանիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 1:0)
Մարուան Ֆելաինի, 17
«Լիոն» (Ֆրանսիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 1:4)
Ալեքսանդր Լակազեթ, 45 (11մ), 45+1 - Կասպեր Դոլբերգ, 27
Նյութը՝ NEWS.am Sport-ի




















































