Քրդերի հետ բախման հետևանքով կրկին թուրք զինվորներ են սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով կրկին կորուստներ է ունեցել:
Այս մասին հայտում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Բախումները տեղի են ունեցել Աղրը նահանգի Դողուբայազետ և Վանի նահանգի Չալդըրան շրջանների միջև ընկած Թոնդուրեք լեռան հատվածում թուրքական ԶՈՒ կողմից PKK դեմ իրականացվող հատուկ գործողությունների ժամանակ:
Բախումների հետևանքով զոհվել է 2 թուրք զինվոր, 11-ը՝ վիրավորվել:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելուգործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինվածազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծքաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:
1980-ականներից մինչև հիմա թուրքական ԶՈՒ-ի քրդական ուժերի հետ ունեցած բախումների հետևանքով գրանցվել է մոտ 50 հազար մարդկային կորուստ:



