Հայաստանի նորընտիր ԱԺ առաջին նիստը կնախագահի ազգությամբ քուրդ պատգամավորը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կնախագահի ՀՀԿ ցուցակով պատգամավորական մանդատ ստացած ազգային փոքրամասնություններից քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:
Նորընտիր ԱԺ առաջին նիստը վարում է ամենատարեց պատգամավորը: «6-րդ գումարման Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորն է Կնյազ Հասանովը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանում կայացել են ապրիլի 2-ին: Ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչ մանդատ է ստացել և դարձել Հայաստանի օրենսդիր մարմնի անդամ: Նորընտիր խորհրդարանն առաջին նիստը կգումարի մայիսի 18-ին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



