ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիր ստորագրեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ-ից համաձայնագիրը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության ևս մեկ հուշագիր ստորագրել էին 2016թ. փետրվարի 24-ին, որի արդյունքում ՀՅԴ-ն երեք նախարարական և երկու մարզպետի պորտֆել ստացավ:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո մայիսի 18-ին կգումարվի ԱԺ առաջին նիստը, և հենց նույն օրը հրաժարական կտա գործող կառավարությունը և կձևավորվի նոր կառավարություն: Ազգային ժողով են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



