Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը. որ երկրներից են նրանք այցելել և ինչ նպատակներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2016 թվականին Արցախ են այցելել 13 հազար 960 զբոսաշրջիկ` 80 երկրից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարի Արցախ էր այցելել 16 հազար 589 զբոսաշրջիկ` 78 երկրից:

Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը բավականին դիվերսիֆիկացված է։ 2016 թվականին Արցախ ամենից շատ այցելել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ 6178 մարդ կամ զբոսաշրջիկների ընդհանուր թվի 44,3 տոկոսը։ ԱՄՆ-ից Արցախ են այցելել 1479 զբոսաշրջիկ կամ 10,6 տոկոս, Իրանից՝ 737 կամ 5,3 տոկոս, Ֆրանսիայից՝ 668 կամ 4,8 տոկոս։ Առաջին տասնյակի մեջ են մտնում նաև Գերմանիան, Լիբանանը, Ուկրաինան, Կանադան և Չինաստանը։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականին Արցախ այցելած միջազգային զբոսաշրջիկների 91 տոկոսը (12 հազար 784 մարդ) եկել են հանգստի և ժամանցի նպատակով։

1162 հոգի ժամանել են գործնական նպատակներով։ Կան նաև կրթության նպատակով Արցախ այցելողներ՝ 14 հոգի (այդ թվում՝ Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ)։

2000-ականների կեսերից սկսած Արցախ այցելող միջազգային զբոսաշրջիկների թիվը սկսեց կայուն աճել` տարեկան միջինը 5 հազար զբոսաշրջիկից հասնելով 15-16 հազարի: 2007 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմում էր 4 հազար 683, 2008-ին` 5368, 2009-ին` 5546, 2010-ին` 7922, 2011-ին` 11 հազար 362, 2012-ին` 15 հազար 566, իսկ  2013-ին 16 հազար 317: 2013 թվականից հետո զբոսաշրջիկների թիվը մեկ նվազել է, մեկ ավելացել։ 2014 թվականին Արցախ էր այցելել 14 հազար 375, իսկ 2015-ին` 16 հազար 589 զբոսաշրջիկ:

2017 թվականի առաջին եռամսյակում Արցախ է այցելել 1076 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 969-ի դիմաց:

Վերջին տարիներին Արցախում կայուն կերպով աճել է նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը։ 2011 թվականին Արցախում գործում էր 31 հյուրանոց, իսկ 2016 թվականին՝ 44 հազար:

 

Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ Սավգուլյան