Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքվում ծնված եւ մեծացած գրողը ներկայացրել է հայերի ջարդերի մասին պատմող գրքի ռուսերեն տարբերակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը Հայաստանում ներկայացրեց «Վտարում դեպի անհայտություն» գրքի ռուսերեն տարբերակը: Գիրքն ամբողջությամբ 11-ամյա Աննայի կենդանի օրագրային գրառումներն ու հիշողություններն են, դրվագներ, որոնք վերապրել է աղջնակի ընտանիքը 1988-1992 թվականներին՝ փախչելով Բաքվից դեպի օտարություն:

Գրքում նկարագրվում են Բաքվում ադրբեջանցիների բռնաճնշումները տեղի հայերի նկատմամբ, ջարդերը, իրական պատմական իրադարձություններ, որոնք հեղինակի խոսքով՝ փոխել են շատ ու շատ հայերի կյանքեր: Գրքի հենց առաջին էջում գրված է.

«Նվիրվում է իմ հրաշալի երեխաներին՝ Արմենին ու Իվանջելինին, թող Ձեզ եւ Ձեր երեխաների համար միշտ լինի խաղաղություն եւ ազատություն,

Իմ ուժեղ եւ հրաշալի ծնողների՝ Նորիկ եւ Իրինա Աստվածատուրովների պատվին. դուք ինձ միայն կյանք չէ, որ նվիրել եք,

Ի հիշատակ բոլոր այն հայերի, ովքեր զոհվեցին, եւ նրանց, ում կյանքը անշրջելիորեն փոխվեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության եւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով»:

Աննա Աստվածատրյան-Տուրկոտի պատմություններն այն մասին են, թե ինչպես է ընտանիքը երկար ժամանակ ստիպված  եղել թաքնվել Բաքվում, որտեղ նա ծնվել եւ մեծացել է, ինչպես են սպանել նրանց հարեւանուհուն, ում նրանք համոզում էին նույնպես լքել Բաքուն, ինչպես է ընտանիքին օգնել մի ադրբեջանուհի եւ այլն:

«Ես անընդմեջ հարցնում էի ծնողներիս՝ ինչու են նրանք մեզ ատում, ինչու ես պետք է թաքցնեմ, որ հայ եմ, ինչու պետք է ապրենք մթության մեջ: Ինձ համար ամենասարսափելի դրվագն այն էր, թե ինչպես էր հայրս դանակները հերթով դնում սեղանին: Հայրս տանկիստ էր, շատ ամուր մարդ էր, բայց ես տեսնում էի, որ նույնիսկ նա է պատրաստվում մահվան: Եվ այդ ժամանակ միայն մտածում էի նրա մասին, որ կարող եմ նրան կորցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց հեղինակը:

Ընտանիքը կարողացել է փրկվել եւ մշտական բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր տանող ճանապարհին նույնիսկ չի էլ գիտակցել, թե ինչ է սպասվում առջեւում:

«Այլեւս ոչ մի տեղ երեւի այդ հայերից ոչ ոք չի կարողանա իրեն լիարժեք զգալ: Ես որոշեցի լույս ընծայել այս գիրքը, որովհետեւ վախենում էի, որ իմ երեխաները չեն իմանա, թե ինչ է եղել մեզ հետ, ինչպես ենք մենք պարգեւել նրանց ապագա»,-նշեց նա:

Գրքի խմբագիր Կարեն Զախարյանը նշեց, որ գիրքը հատկապես կարեւոր նշանակություն ունի ղարաբաղա-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի համատեքստում:

«Շատ բաներ կարող եմ ասել այս գրքի մասին: Այն շատ մեծ կարեւորություն եւ անհրաժեշտություն է իրենից ներկայացնում: Այն շատ նման է Աննա Ֆրանկի օրագրին. իհարկե, նույն ժանրը չէ, բայց պատմում է նմանատիպ բարբարոսությունների մասին»,-նշեց խմբագիրը:  

Գրքի անգլալեզու տարբերակը լույս է տեսել 2012 թվականին: Աննա Աստվածատրյան-Տուրկոտը տեղեկացրեց, որ առաջիկայում հնարավոր է՝ լույս տեսնի գրքի հայերեն տարբերակը:

Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները