Քննչական կոմիտեն պարզաբանել է Վահան Մարտիրոսյանի մոր` վրաերթի ենթարկվելու լուրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ Երևանում հոկտեմբերի 7-ին` ժամը 08.50-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 68-ամյա կնոջ հետ կապված իրավիճակի անհարկի շահարկումներից: Լրատվամիջոցները հաղորդում են, որ վրաերթի ենթարկվածը Ադրբեջանից քաղաքական ապաստան հայցած Վահան Մարտիրոսյանի մայրն է: «Ես խնդրում եմ այս պատահարը չդիտարկել իբրև դիտավորություն և անհարկի աղմուկ չբարձրացնել. դա պատահականություն էր: Սա մերժման ենթարկա գործ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանը` հավելելով, որ վրաերթի ենթարկված անձը չի բողոքում:
ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի Սասուցի Դավթի և Սուվորովիփողոցների խաչմերուկում հոկտեմբերի 7-ին` ժամը 08.50-ին, «Մերսեդես-Բենց»մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթ է ենթարկվել 68-ամյա կին (դեռևսպաշտոնապես չհաստատված տեղեկություններով` այդ անձը Ադրբեջան փախած եւ ք աղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի մայր Ջուլիետա Վիրաբյաննէ), ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:



