Apple-ի լոգոտիպն ինտեգրել են արվեստի ստեղծագործություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ֆրանսիայի Ouvri ոսկերչական տունը ներկայացրել Է սմարթֆոնների հավաքածու՝ նվիրված գեղանկարչության գլուխգործոցներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի մայիսի 11-ի մամուլի տեղեկագրում: Շարքում տեղ են գտել iPhone 7-երը՝ հայտնի նկարների մեկնաբանություններով: Հավաքածուի շնորհանդեսի տեսագրությունը հրապարակված Է YouTube-ում:
Մագրիտի, Ռաֆայելի եւ Միքելանջելոյի ստեղծագործություններում ինտեգրվել Է Apple-ի ոսկե լոգոտիպը: Նաեւ «Գլուխգործոցներ» հավաքածուում ներկայացված են մոդելներ՝ նվիրված Սանդրո Բոտիչելիին, Ռաֆայել Սատիին, Լեոնարդո դա Վինչիին, Վինսենթ վան Գոգին, Էդգար Դեգային եւ Կլոդ Մոնեին:
Վերատպությունները փոխադրված են կաշվի վրա՝ ,X-ellenceե արտոնագրված տեխնոլոգիայի օգտագործմամբ, որը թույլ Է տալիս հասնել պատկերի մաշակայունության եւ գույների հաղորդման բարձր ճշգրտության:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



