Ջերմազգայուն թղթերի արտադրության ոլորտում կիրականացվի 115 մլն դրամի ներդրումային ծրագիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ԱԱՍ ինդուստրիա» ՍՊԸ-ն կառավարության որոշմամբ կօգտվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է ջերմազգայուն թղթերի և ինքնասոսնձվող ջերմային թղթե պիտակների արտադրության մեջ։
«Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 750 մլն դրամ։ Արտադրանքի իրացման ծավալը ՀՀ տարածքում կկազմի 470 մլն դրամ, իսկ երրորդ երկրների տարածքում՝ 280 մլն դրամ։ Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ և իրականացնել 115 մլն դրամի ներդրում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



